Աշխարհ

12.07.2016 11:25


Ալթայից Մոսկվա. տղամարդը դեղին «Զապորոժեցով» գնացել է Պուտինի մոտ

Ալթայից Մոսկվա. տղամարդը դեղին «Զապորոժեցով» գնացել է Պուտինի մոտ

ՌԴ Ալթայի շրջանի բնակիչը ընկերոջ հետ դեղին «Զապորոժեցով» Մոսկվա է գնացել՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ «vesti.ru»–ի փոխանցմամբ՝ Եվգենի Կորչագինը դեռևս չի գրանցվել Պուտինին տեսնելու համար, սակայն պատմելու բան ունի ռուս առաջնորդին։

«Զապորոժեցի» տերը խոստովանել է, որ ճանապարհին իր ծննդավայրի մասին բազում խնդիրների մասին է տեղեկացել, օրինակ, այն մասին, որ այնտեղի բնակիչներին աշխատավարձի փոխարեն մթերք են տալիս։

Կորչագինը նաև մտադիր է Պուտինի հետ քննարկել տարածաշրջանում առկա իրական դրությունը, նաև՝ ցածր աշխատավարձերը, Ռուբցովսկի գոյություն չունեցող գործարանների հարցը։

«Газета.Ru»–ի փոխանցմամբ՝ հանդիպման օրը կորոշվի 2 շաբաթվա ընթացքում։ Սակայն եթե այն աշնանը նշանակվի, ակտիվիտները ստիպված կլինեն վերադառնալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը