-Ուշագրավ է, որ Մինսկի խմբի համանախագահները Երևան չեն այցելում։ Դժվար է սա մեկնաբանել. միգուցե որովհետև մադրիդյան նորացված սկզբունքներո՞ւմ կան տարրեր, որոնց դեմ է հատկապես ադրբեջանական կողմը, և նրանց համոզելու համար են այնտեղ, գուցե սա է պատճառը,- այսպես է պատասխանել ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն այն հարցին, թե ինչով է բացատրվում այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելել են Բաքու, իսկ Երևան՝ ոչ։
ՀՅԴ պատգամավորն ասել է, որ մադրիդյան սկզբունքներն ի սկզբանե անընդունելի են եղել Դաշնակցության համար։
-Իսկ թե ինչ կբերի իր հետ անընդունելի սկզբունքների նորացումը, ես հիմա ասել չեմ կարող։ Եթե դրանք էապես վերանայվեն, ապա, ինչո՞ւ չէ, կարելի է քննարկել։ Բայց այն, ինչ մինչև հիմա ներկայացվել էր, նշանակում է Հայաստանի կողմից էական, նյութական, շոշափելի զիջումներ։ Ադրբեջանի կողմից այդպիսի զիջումներ չէին երևում,- նշել է Վահան Հովհաննիսյանը։
Ի՞նչ կտա սկզբունքների նորացված տարբերակը

7or.am