Աշխարհ

12.07.2016 10:40


Գերմանական հետախուզությունը լրտեսել է երկրի դաշնակիցներին (տեսանյութ)

Գերմանական հետախուզությունը լրտեսել է երկրի դաշնակիցներին (տեսանյութ)

Գերմանիայում նորից լրտեսական սկանդալ է առաջացել։ Բայց եթե առաջ մեղադրում էին եվրոպական առաջնորդներին լրտեսող ԱՄՆ հետախուզությանը, ապա այժմ պարզվել է՝ Գերմանիայի հատուկ ծառայությունները գաղտնալսել են ԵՄ և ՆԱՏՕ–ի իրենց դաշնակիցներին՝ պետությունների ու կառավարությունների ղեկավարների, նախարարների, ռազմական և դիվանագիտական գերատեսչությունների աշխատակիցների։

«вести.ру»–ի փոխանցմամբ՝ այդ ամենն սկսվել է 2013–ին՝ ԱՄՆ ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի բացահայտումներից։ Այդ ժամանակ պարզվեց, որ ԱՄՆ հետախուզությունը լրտեսել է Գերմանիայի հարյուրավոր քաղաքացիների, իսկ գերմանացի գործընկերներն օգնել են նրանց այդ հարցում։ Բռնկվեց դիվանագիտական սկանդալ, Գերմանիայում բողոքի ցույցեր սկսվեցին։

«Ընկերներին ու դաշնակիցներին լրտեսելն էներգիայի կորուստ է։ Կարծում եմ՝ մեզ այլ մոտեցում է պետք՝ հասկանալու՝ որն է գաղտնի ծառայությունների նպատակը սառը պատերազմի ավարտից հետո»,– հայտարարեց կանցլեր Անգելա Մերկելը։

Մանրամասն՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը