2 միլիոն 400 հազար երկրպագու, 24 հավաքական. ինչով կհիշվի Եվրո–2016–ը (տեսանյութ)
Եվրո–2016–ին Պորտուգալիայի անսպասելի հաղթանակն առաջնության վերջնակետն էր։ Հավաքականն առաջին անգամ դարձավ մրցույթի առաջատարը։ Եզրափակչում 1։0 հաշվով Պորտուգալիայի հավաքականը պարտության մատնեց առաջնությունը հյուրընկալող երկրին՝ Ֆրանսիային՝ առաջացնելով ոմանց շփոթվածությունն ու մյուսների ուրախությունը, և, իհարկե, Կրիշտիանու Ռոնալդուի արցունքները, ով վնասվածքի պատճառով լքեց խաղահրապարակը դեռևս հանդիպման առաջին կեսին։
Այս առաջնությունը հիշատակվելու է նաև հավաքականների մեծ թվով։ «vesti.ru»–ի փոխանցմամբ՝ առաջին անգամ Եվրոյին մասնակցում էր 24 հավաքական։ 2 միլիոն 400 հազար երկրպագու էր ժամանել մրցաշարի 51–րդ խաղը դիտելու նպատակով։
Առաջնության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը 18–ամյա Ռենատ Սանչեշն էր, ամենամեծը՝ հունգարացի դարպասապահ 40–ամյա Կիրայը, իսկ առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց ֆրանսիացիների կիսապաշտպան Անտուան Գրիզմանը՝ խփելով 6 գոլ։

Մանրամասները՝ տեսանյութում։
7or.am