Աշխարհ

12.07.2016 10:10


Քերրին Մոսկվա կմեկնի՝ քննարկելու ԼՂ խնդիրը

Քերրին Մոսկվա կմեկնի՝ քննարկելու ԼՂ խնդիրը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին այս շաբաթ Մոսկվա կմեկնի։ Այս մասին, «ria.ru»–ի փոխանցմամբ, ասել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

«Հուլիսի 14–ի երեկոյան նա կմեկնի Մոսկվա, որտեղ հանդիպումների շարք կունենա ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Սիրիայի, Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի և այլ հարցեր»,–հայտարարել է Քիրբին ճեպազրույցի ժամանակ։

ՌԴ ԱԳՆ–ից արդեն հաստատել են այդ տեղեկատվությունը։

Նշվում է, որ Քերրին այցելելու է նաև Փարիզ, Լյուքսեմբուրգ և Լոնդոն, իսկ Բրյուսելում հանդիպելու է ԵՄ ԱԳՆ ղեկավարների և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ՝ քննարկելու «արտաքին քաղաքականության առանցքային առաջնայնությունները»։

Աղբյուրը հիշեցնում է՝ Քերրին վերջին անգամ Մոսկվա էր այցելել ս. թ. մարտին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հանդիպել էր այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կողմերը քննարկել էին ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված հետագա քայլերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը