Աշխարհ

11.07.2016 17:15


Բլոգերը 37 օր նստել է անկյունում և ժպտացել տեսախցիկին

Բլոգերը 37 օր նստել է անկյունում և ժպտացել տեսախցիկին

Բլոգեր Բենջամին Բենեթը, ով հայտնի է դարձել իր չորսժամյա տեսանյութերով, որոնցում անկյունում նստած ժպտում է, «YouTube»–ում տեղադրել է 220–րդ թողարկումը։ Ընդհանուր առմամբ, անկյունում նստած նա ժպտացել է տեսախցիկին 880 ժամ կամ համարյա թե 37 օր։ Այս մասին նշում է «Boing Boing» պարբերականը։

Տղամարդը սկսել է տեսանյութեր տեղադրել 2014թ–ից։ Մեկ տարի անց նա փորձել է միջոցներ հավաքել «Kickstarter»–ի միջոցով, որը թույլ կտար նրան չգնալ աշխատանքի և ողջ ազատ ժամանակը հատկացնել տեսախցիկին ժպտալուն։ Տեսանյութերի ստեղծման համար ծախսված միջոցները նա գնահատել է ժամում 8 ԱՄՆ դոլար։ Սակայն բլոգերին չի հաջողվել զբաղմունքն աշխատանքի վերածել և հավաքել անհրաժեշտ գումարը։

«Sitting and Smiling» անվանմամբ նախագծի գոյությունից ի վեր՝ Բենեթի տեսանյութերը հավաքել են ավելի քան 3 միլիոն դիտում։ Նրա «YouTube»–ի էջին հետևում է ավելի քան 30 հազար օգտատեր։

Բենեթը նաև «sittingandsmiling.com» անվանումով կայք ունի, որտեղ հավաքագրված են նրա «շոուի» բոլոր տեսանյութերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը