Ավստրալիայի բժիշկները հայտարարել են ՁԻԱՀ–ի դեմ պայքարում հաղթելու մասին
Ավստրալիայում կտրուկ նվազել է ՁԻԱՀ–ով հիվանդների թիվը, ինչի առնչությամբ տեղի բժիշկները հայտարարում են այդ հիվանդության դեմ պայքարում հաղթելու մասին։
RT–ի փոխանցմամբ՝ եթե 1990–ականներին Ավստրալիայում ամեն տարի արձանագրվում էր մոտավորապես հազար մահ ՁԻԱՀ–ից, ապա այժմ պատկերն այլ է։
Չնայած նրան, որ ավստրալացի բժիշկները հաջողությամբ պայքարում են ՁԻԱՀ–ի տարածման դեմ՝ ամեն դեպքում, Ավստրալիայում ամեն տարի գրանցվում է ՄԻԱՎ–ով վարակման մոտավորապես հազար նոր դեպք։
«Մարդիկ հաճախ չգիտեն, որ վարակված են ՄԻԱՎ–ով, և մենք բախվում ենք այն փաստի հետ, որ նրանց մոտ կամ ախտորոշվում է ՁԻԱՀ, կամ էլ վիրուսը լուրջ վնաս է հասցնում նրանց իմունիտետին։ Դա այն խնդիրներից մեկն է Ավստրալիայում, որը մենք փորձում ենք լուծել»,– պատմել է «Դոերտի» ինստիտուտի տնօրեն Շերոն Լևինը։

7or.am