Աշխարհ

11.07.2016 12:40


Ծակ նասկով Պորոշենկոն «գրոհել է» «Ռոսսիա 1»–ի խոսափողը (տեսանյութ)

Ծակ նասկով Պորոշենկոն «գրոհել է» «Ռոսսիա 1»–ի խոսափողը (տեսանյութ)

Հուլիսի 9–ին Վարշավայում ավարտվեց ՆԱՏՕ–ի պատմական գագաթաժողովը, որում ռազմական դաշինքը որոշում ընդունեց ՌԴ հետ որակապես փոխել իր հարաբերությունները։ Ռուսաստանն այժմ ոչ թե գործընկեր է, այլ թիրախ, որը, «vesti.ru»–ի փոխանցմամբ, բառերով այսպես է հնչում՝ «պաշտպանության ամրապնդում արևելյան ուղղությամբ»։

«Դեպի մեր սահմաններ նոր բազաների, օդանավակայանների, հրթիռային դիրքերի, պահեստների, հրամանատարական կետերի ու կապի կենտրոնների ագրեսիվ առաջխաղացումը կասկած չի թողնում, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստվում է պատերազմի»,–գրում է «vesti»–ն։

Նորություն էր նաև ՆԱՏՕ–ի գագաթաժողովին Ուկրաինայի նախագահին հրավիրելը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ուկրաինացի թիկնապահը ցուցադրաբար թիկունքով ծածկել է ռուսաստանյան լրատվամիջոցի տեսախցիկը՝ ամեն ինչ անելով, որ նախագահ Պորոշենկոն չհայտնվի օբյեկտիվում։ Ուկրաինացի լրագրողներն էլ տեսանկարել են, թե ինչպես են խանգարում «Россия 1»–ին։

Լրագրողներից մեկը Պորոշենկոյից հետաքրքրվել է՝ ե՞րբ Դոնբասում ընտրություններ տեղի կունենան։

«Երբ ստեղծվեն անվտանգության պայմաններ, երբ ռուսները դադարեն ուկրաինացիներին սպանելուց, երբ ռուսական զորքերը դուրս բերվեն Ուկրաինայի օկուպացված տարածքներից»,–ասել է Պորոշենկոն՝ կտրուկ հետ մղելով «России 1»–ի խոսափողը։

Հիշեցնենք՝ սոցիալական ցանցերում տարածվել է ուկրաինացի առաջնորդի լուսանկարը, որտեղ նրա ձախ ոտքի կիսագուլպան պատռված է։

Մանրամասն՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը