Աշխարհ

11.07.2016 19:09


Միայն նախարարներին է հաջողվել հաշտեցնել ռուս աղջկան հնդկուհի սկեսուր մայրիկի հետ

Միայն նախարարներին է հաջողվել հաշտեցնել ռուս աղջկան հնդկուհի սկեսուր մայրիկի հետ

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուշմի Սվարաջը և Ուտար Պրադեշ նահանգի գլխավոր նախարար Ակխիլեշ Յադավը միջամտել են ռուս Օլգա Եֆիմենկովայի և նրա սկեսուր մայրիկի կոնֆլիկտին։ Հարսը նստադուլ էր կազմակերպել սկեսրոջ տան մոտ։ Յադավը հաղորդել է, որ կնոջը և իր 3–ամյա դստերը տուն են թողել բարեկամների հետ զրուցելուց հետո։

Օլգա Եֆիմենկովան և նրա ամուսինը՝ Վիկրանտ Սինգխ Չանդելը, նախկինում ապրել են Գոայում։ Այն բանից հետո, երբ նրանց բիզնեսը ձախողվել է, նրանք որոշել են վերադառնալ։ Այս մասին փոխանցում է РИА «Новости»–ն։

Սակայն Վիկրանտ Սինգխ Չանդելի մայրը հրաժարվել է նրանց տուն թողնել։ Նրա խոսքերով՝ տունն այժմ իր աղջկան է պատկանում, ով դպրոց է կազմակերպել հենց տան ներսում։ Նիրմալան նաև մեղադրել է զույգին խաղամոլության և հարբեցողության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը