Աշխարհ

11.07.2016 12:04


Ախալքալաքի հայկական գյուղում ընտանիք է դաժանորեն սպանվել

Ախալքալաքի հայկական գյուղում ընտանիք է դաժանորեն սպանվել

Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում հարևանները հայտնաբերել են 37-ամյա Օֆելյա Քաչոտյանի և նրա 5, 16 և 18-ամյա երեք երեխաների՝ Սերյոժայի, Ասիայի և Արմինեի դիերը: Տանը միայն նրանք էին ապրում, իսկ հայրը գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում՝ արտագնա աշխատանքի:

Մահվան հանգամանքների մասին դեռևս մանրամասներ չեն հաղորդվում: Սակայն «Ռուսթավի 2» հեռուստաընկերության նախնական տվյալներով՝ նրանց մահը վրա է հասել երկու օր առաջ. մայրը և ավագ դուստրերը՝ Արմինեն և Ասյան, մահացել են բութ գործիքով հասցված հարվածների հետևանքով, իսկ կրտսեր երեխան՝ Սերյոժան, խեղդամահ է եղել:

«Հետքը» փորձեց գյուղացիներից մանրամասներ ճշտել: Բնակիչներից մեկը, ով խնդրեց իր անունը չհրապարակել, պատմեց, որ Քաչոտյանները սովորական, միջին եկամուտներով ապրող, համեստ գյուղացու ընտանիք էր: Ամուսինը գնում էր արտագնա աշխատանքի, իսկ կինն ու երեխաները զբաղվում էին հողագործությամբ ու անասնապահությամբ: Վաչիանի բնակիչն ասաց, որ դեռևս հայտնի չեն մահվան հանգամանքները, սակայն արդեն պարզ է, որ տեղի է ունեցել դաժան սպանություն:

Մանրամասները՝ «Հետք»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը