Աշխարհ

11.07.2016 11:55


«Չկան ռուսներ, չկա բիզնես». Էրդողանից դժգոհ թուրք առևտրականներ (տեսանյութ)

«Չկան ռուսներ, չկա բիզնես». Էրդողանից դժգոհ թուրք առևտրականներ (տեսանյութ)

Հուլիսի 9–ին «Ռուսաստան» ընկերության օդանավը ռուսաստանցի առաջին զբոսաշրջիկներին իջեցրեց Անթալիա։ Տեղական ԶԼՄ–ում այդ լուրը մեծ իրարանցում է առաջացրել։ Թուրքական հեռուստաընկերություններն ուղիղ հեռարձակում են իրականացրել օդանավակայանից, որտեղ ռուսներին կոկտեյլներով ու ծաղիկներով են դիմավորել։

Էրդողանի ներողությունից հետո Քեմերում մեկը մյուսի հետից բացվում են փակված խանութները, արագացված կարգով ռուսերեն իմացող վաճառողներ են ընդունում։ «vesti.ru»–ի փոխանցմամբ՝ ամենից շատ Քեմերում էին սպասում ռուս–թուրքական հարաբերությունների վերականգնմանը։

Ամենուր միասին կարելի է տեսնել ռուսական եռագույնն ու թուրքական կիսալուսինը, մատրյոշկաների տեսքով մագնիսներ։

«Չկան ռուսներ, չկան բիզնես և բարգավաճում,– ասում է տեղի առևտրականներից մեկը,–Էրդողանը պետք է անմիջապես զանգահարեր Պուտինին ու ասեր՝ կներեք, մենք սխալ գործեցինք»։

Մանրամասն՝ «vesti.ru»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը