Ուսամա բեն Լադենի որդին ՝ Համզան, խոստացել է վրեժ լուծել ԱՄՆ–ից հոր մահվան համար։ Այս մասին հայտնում է «Associated Press» գործակալությունը։ Համացանցում տարածված տեսաուղերձում նա հայտարարել է, որ բոլոր ամերիկացիները պատասխանատու են այն որոշումների համար, որոնք ընդունում են իշխանությունները։
Համզա բեն Լադենը, ով «Ալ Քաիդա» խմբավորման անդամ է, հավաստիացրել է, որ ահաբեկիչները շարունակելու են պայքարը ԱՄՆ–ի դեմ՝ «մահմդեկաններին ճնշելու» համար վրեժ լուծելու նպատակով։
Բեն Լադենի որդին սպառնացել է վրեժ լուծել ԱՄՆ–ից
Ուսամա բեն Լադենի որդին ՝ Համզան, խոստացել է վրեժ լուծել ԱՄՆ–ից հոր մահվան համար։ Այս մասին հայտնում է «Associated Press» գործակալությունը։ Համացանցում տարածված տեսաուղերձում նա հայտարարել է, որ բոլոր ամերիկացիները պատասխանատու են այն որոշումների համար, որոնք ընդունում են իշխանությունները։
Համզա բեն Լադենը, ով «Ալ Քաիդա» խմբավորման անդամ է, հավաստիացրել է, որ ահաբեկիչները շարունակելու են պայքարը ԱՄՆ–ի դեմ՝ «մահմդեկաններին ճնշելու» համար վրեժ լուծելու նպատակով։
25–ամյա Համզա բեն Լադենի գտնվելու վայրն անհայտ է։
7or.am