Աշխարհ

11.07.2016 11:12


Հարձակում իրանցի պաշտոնյաների վրա. կան 2 զոհ և 2 վիրավոր

Հարձակում իրանցի պաշտոնյաների վրա. կան 2 զոհ և 2 վիրավոր

Իրանում 4 ահաբեկիչ կրակ է բացել մեքենայի ուղղությամբ, որում պաշտոնական անձինք են եղել։ Հարձակման հետևանքով մահացել են մեքենայի վարորդը և Դալահու շրջանի անասնաբուժական ծառայության ղեկավարը։ Իսլամաբադ շրջանի նահանգապետը և ձկնորսական կառավարման ղեկավարը ստացել են հրազենային վնասվածքներ։ Մեջլիսի պատգամավոր Հեսմաթոլա Ֆալահաթփիշեն չի տուժել։

Մինչ հանցանքի վայրից հեռանալը հարձակվողներն այրել են մեքենան։ Իրանի հատուկ ծառայությունները հետաքննում են միջադեպը։ ТАСС–ի փոխանցմամբ՝ որպես հիմնական տարբերակ՝ դիտարկվում է ահաբեկչությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը