Աշխարհ

11.07.2016 10:50


Իսրայելում վարչապետ Նեթանյահուի դեմ հետաքննություն է սկսվել

Իսրայելում վարչապետ Նեթանյահուի դեմ հետաքննություն է սկսվել

Իսրայելի արդարադատության նախարար, երկրի կառավարության քարտուղար Ավիհայ Մանդելբլիթը հրահանգել է Իսրայելի ներկա վարչապետ Բենիամին Նեթանյահուի գործունեության հետ կապված հետաքննություն սկսել։

Իսրայելի Արդարադատության նախարարության հայտարարությունում հստակեցվում է, որ խոսքը քրեական հետաքննության մասին չէ։ Այս մասին հայտնում է տեղի «Haaretz» թերթը։ Գերատեսչությունն Իսրայելի մի շարք ԶԼՄ–ի՝ վարչապետին փողերի լվացման մեջ կասկածելու վերաբերյալ հաղորդագրությունները «մեղմ ասած՝ ոչ ճշգրիտ» է անվանել։

РИА «Новости»–իի փոխանցմամբ՝ առաջին անգամը չէ, որ Նեթանյահուի դեմ հետաքննություն է սկսվում։ Մայիս ամսին էլ Իսրայելի պետական վերահսկիչ Յոսեֆ Շապիրը մեղադրել էր վարչապետին այն բանի համար, որ ավելի քան 10 տարի առաջ, լինելով ֆինանսների նախարար, օգտագործել է կողմնակի անձանց գումարները՝ իր ընտանիքի արտասահմանյան ուղևորությունների ծախսերը հոգալու նպատակով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը