Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրությունների հարցով անցկացված հանրաքվեն չկայացած է համարվել։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։
Նշվում է, որ հանրաքվեին քվեարկողների ընդամենը 1,23%–ն է մասնակցել անհրաժեշտ 50%–ի փոխարեն։
Աբխազիայի ԿԸՀ ղեկավար Բաթալ Թաբագուան հայտարարել է, որ ցուցակներ ներառված քաղաքացիների ընդհանուր թիվը 132 հազ 877 է եղել, սակայն ներկայացել է 1, 628 մարդ։
«Կողմ է քվեարկել 750, դեմ՝ 761 մարդ։ Անվավեր է ճանաչվել 117 քվեաթերթիկ»,–ասել է Թաբագուան։ Ելնելով հանրաքվեի մասին 28–րդ օրենքից՝ ԿԸՀ–ն այն համարել է չկայացած։
Աբխազիայի ԿԸՀ–ն հանրաքվեն չկայացած է համարել

7or.am