Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե ՍոուզանԾառայության շքանշանով կպարգևատրի երկրի ֆուտբոլի հավաքականի խաղացողներին, որոնք նախօրեին դարձան Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության չեմպիոն։ Այդ մասին «Record»–ի հետ հարցազրույցում ասել է ինքը դե Սոուզան։
Նշվում է, որ խաղացողներին կշնորհվի Ծառայության շքանշանի երրորդ աստիճան՝ կոմանդորի։
Շնորհիվ Եվրո–2016–ում տարած հաղթանակի՝ պորտուգալացիները կմասնակցեն 2017–ին ՌԴ–ում կայանալիք Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությանը։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն էլ այսօր՝ հուլիսի 11–ին, ճաշի կմասնակցի երկրի ազգային հավաքականի հետ, որը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։
Պորտուգալաիցները Եվրո–2016–ում առաջին անգամ տարած հաղթանակը տոնել են մինչև առավոտ՝ երգելով, պարելով ու հրավառությամբ։ Լիսաբոնի հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ էին հավաքվել։ Խաղացողներին սեփական երկրում ազգային հերոսների նման կընդունեն։
Ֆրանսիա–Պորտուգալիա խաղում իսկական դրամա տեղի ունեցավ հանդիպման 15–րդ րոպեին՝ 31–ամյա Կրիշտիանու Ռոնալդուն՝ պորտուգալական ֆուտբոլի գլխավոր աստղն ու գլխավոր խորհրդանիշը, ծնկի վնասվածք ստացավ ու դուրս եկավ խաղից։ Ռոնալդուին վնասվածք պատճառած, հակահերոսի վերածված ֆրանսիացի ֆուտբոլիստ Դիմիտրի Փայեթը 1 ժամվա ընթացքում պորտուգալացու երկրպագուների կողմից «Իսթագրամում» շուրջ 150 հազ ցասումնալից խոսքեր ստացավ։
Եվրո–2016. Ռոնալդուի ուրախության արցունքները (տեսանյութ)
Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզան Ծառայության շքանշանով կպարգևատրի երկրի ֆուտբոլի հավաքականի խաղացողներին, որոնք նախօրեին դարձան Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության չեմպիոն։ Այդ մասին «Record»–ի հետ հարցազրույցում ասել է ինքը դե Սոուզան։
Նշվում է, որ խաղացողներին կշնորհվի Ծառայության շքանշանի երրորդ աստիճան՝ կոմանդորի։
Շնորհիվ Եվրո–2016–ում տարած հաղթանակի՝ պորտուգալացիները կմասնակցեն 2017–ին ՌԴ–ում կայանալիք Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությանը։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն էլ այսօր՝ հուլիսի 11–ին, ճաշի կմասնակցի երկրի ազգային հավաքականի հետ, որը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։
Պորտուգալաիցները Եվրո–2016–ում առաջին անգամ տարած հաղթանակը տոնել են մինչև առավոտ՝ երգելով, պարելով ու հրավառությամբ։ Լիսաբոնի հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ էին հավաքվել։ Խաղացողներին սեփական երկրում ազգային հերոսների նման կընդունեն։
Ֆրանսիա–Պորտուգալիա խաղում իսկական դրամա տեղի ունեցավ հանդիպման 15–րդ րոպեին՝ 31–ամյա Կրիշտիանու Ռոնալդուն՝ պորտուգալական ֆուտբոլի գլխավոր աստղն ու գլխավոր խորհրդանիշը, ծնկի վնասվածք ստացավ ու դուրս եկավ խաղից։ Ռոնալդուին վնասվածք պատճառած, հակահերոսի վերածված ֆրանսիացի ֆուտբոլիստ Դիմիտրի Փայեթը 1 ժամվա ընթացքում պորտուգալացու երկրպագուների կողմից «Իսթագրամում» շուրջ 150 հազ ցասումնալից խոսքեր ստացավ։
Մանրամասն՝ տեսանյութում։
7or.am