Աշխարհ

10.07.2016 10:36


Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Պելեն ամուսնացել է 3–րդ անգամ

Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Պելեն ամուսնացել է 3–րդ անգամ

75-ամյա ֆուտբոլիստ Պելեն կնության է առել ճապոնական ծագմամբ բրազիլացի 50-ամյա ձեռնարկատեր Մարսիա Սիբել Աոկիին։ Նրանք ծանոթացել են 1980–ական թթ. Նյու Յորքում՝ երեկույթի ժամանակ, սակայն հետո ճանապարհները բեկվել են։

Պելեն և Աոկին կրկին հանդիպել են 2010թ.՝ Սան Պաուլույում գտնվող բազմահարկ շենքի վերելակում։ Այդ օրվանից ի վեր նրանք անբաժան են։ Հարսանիքը նախատեսված էր դեռ 2015թ., սակայն հայտնի ֆուտբոլիստի առողջականի հետ կապված խնդիրների պատճառով այն հետաձգվել էր։

Հարսանյաց հանդիսությանը հրավիրված է եղել շուրջ 120 մարդ՝ զույգի բարեկամներն ու ընկերները։

Նախկին երկու ամուսնություններից Պելեն հինգ երեխա ունի։ Իր ընտրյալի մասին ասում է, որ գտել է իր վերջին սիրուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը