Սիրիայում ահաբեկիչները ռուսական ուղղաթիռ են խոցել ամերիկյան զենքով (տեսանյութ)
Սիրիայում ռուս 2 օդաչու է զոհվել։ ՌԴ ՊՆ–ից հայտնում են, որ իրենց տեղեկություններով՝ ԻԼԻՊ–ի խոշոր ջոկատը գրոհել է սիրիական զորքերի դիրքերը։ Ուղղաթիռի անձնակազմը որոշում է կայացրել կրակ բացել ահաբեկիչների ուղղությամբ։ Սակայն, շրջադարձ կատարելիս ուղղաթիռը խոցվել է և ընկել կառավարական զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածք։
Ինչպես հայտնում է «Россия 24»–ը, ԶԼՄ–ում տեղեկություն է հայտնվել, որ ուղղաթիռը խոցվել է ամերիկյան զենքով՝ ծանր հակատանկային TOW հրթիռային համակարգով, որը Սիրիա է մատակարարվում 2013 թվականից։ Եվ այդ մատակարարումն իրականացնում են ոչ միան ԱՄՆ–ն, այլև Պարսից ծոցի երկրները, որոնք ավելի վաղ այդ զենքը ստացել են Վաշինգտոնից։ Նրանք այդ զենքը մատակարարում են չափավոր ընդդիմությանը, բայց դրա զգալի մասը հայտնվում է ահաբեկիչների ձեռքում։

7or.am