Աշխարհ

09.07.2016 18:55


Էրդողանն իր հիասթափությունն է հայտնել Մերկելին Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման առնչությամբ

Էրդողանն իր հիասթափությունն է հայտնել Մերկելին Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման առնչությամբ

Վարշավայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում հանդիպել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Reuters»–ի փոխանցմամբ՝ զրույցը նախատեսված 45 րոպեից ավելի է տևել: Թուրքիայի նախագահականին մոտ կանգնած աղբյուրի տեղեկատվությամբ՝ Էրդողանն իր հիասթափությունն է հայտնել կանցլերին Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման առնչությամբ։ Մերկելն էլ նշել է, որ «կանի առավելագույնը` վստահեցնելու, որ այդ դեպքը չի վնասի թուրք-գերմանական հարաբերություններին»:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գերմանական պատվիրակությանը թուրքական Ինջիրլիքի ռազմաբազա թույլ չտալու միջադեպին, սիրիական ճգնաժամին և փախստականների հարցին:

Մերկելը կառուցողական է գնահատել Էրդողանի հետ ունեցած հանդիպումը:

Հիշեցնենք՝ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո թուրք-գերմանական հարաբերություններում առաջացած լարվածությունից հետո սա կանցլերի և Էրդողանի առաջին հանդիպումն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը