Լրահոս

11.12.2009 14:11

Ինչն է գրավել Վահան Հովհաննիսյանին

Ինչն է գրավել Վահան Հովհաննիսյանին

-Հայտարարության մեջ ինձ շատ գրավիչ թվաց այն պահը, որ փաստորեն նա ընդունում է, որ միջազգային պայմանագրերի մասին օրենքն է անկատար,- խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասել է  Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի հետևյալ հայտարարությանը. «Եթե Թուրքիան ձգձգի արձանագրությունների վավերացումը, ապա Հայաստանն անպայման կօգտվի միջազգային իրավունքից բխող հնարավորություններից: Եվ հիմա էլ հայտարարում եմ, որ ես հանձնարարել եմ համապատասխան պետական մարմիններին՝ նախապատրաստելու լրացումներ մեր օրենսդրության այն մասով, որն առնչվում է միջազգային պայմանագրերի ստորագրմանը, վավերացմանը և չեղյալ հայտարարելուն»:

-Ամենագրավիչ պահն  այն է, որ նա ասաց, թե պետք է մեխանիզմներ մշակվեն՝ չեղյալ հայտարարելու որոշ պայմանագրեր։ Հուսով լինենք, որ հասունանում է ադեկվատ պատասխանը Հայաստանի կողմից թուրքական շանտաժի և խաբեբայության նկատմամբ,-նկատել է Վահան Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։