Պենտագոնը լրացուցիչ 20 մլն դոլար է խնդրել ԻԼԻՊ–ի անօդաչուների դեմ պայքարելու համար
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից բաց թողնված անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու նպատակով ԱՄՆ պաշտպանության նախարարությունը լրացուցիչ 20 մլն դոլար է խնդրել։ Այս մասին հաղորդում է «Bloomberg» գործակալությունը։
Ինչպես հայտարարել է Ինքնաշեն պայթուցիկ սարքերի դեմ պայքարի միավորված գործակալության ներկայացուցիչ Դևիդ Սմոլը, որոշ անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկիչները կարող են տեղափոխել ինքնաշեն պայթուցիկ սարքեր, մյուսներն էլ օգտագործվում են հետախուզության նպատակով։
Պենտագոնում նշում են, որ հեշտորեն ձեռք բերվող անօդաչու թռչող սարքերն անվտանգության լուրջ սպառնալիք են ստեղծում Իրաքի և Սիրիայի ողջ տարածքով ԱՄՆ–ի կոալիցիայի համար։
ԶԼՄ–ի տվյալներով՝ խնդրած լրացուցիչ միջոցները օգտագործվելու են թշնամու այդ սարքերը հայտնաբերելու և ոչնչացնելու նպատակով։

7or.am