Աշխարհ

09.07.2016 10:55


Ռուսեֆը հրաժարվել է ինքնակամ հեռանալ պաշտոնից

Ռուսեֆը հրաժարվել է ինքնակամ հեռանալ պաշտոնից

Բրազիլիայի Սենատի որոշմամբ նախագահի պաշտոնից ժամանակավորապես հեռացված Դիլմա Ռուսեֆը հայտարարել է, որ մտադիր չէ ինքնակամ հեռանալ պաշտոնից։

«Ես չեմ հանձնվի. ես ունեմ պատիվ և արժանապատվություն»,- «Telesur»–ի փոխանցմամբ՝ Սան Պաուլոյում ֆեմինիստների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսեֆը։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին Բրազիլիայի սենատը որոշում էր կայացրել ժամանակավոր հեռացնել Ռուսեֆին իր պաշտոնից, որը կասկածվում է կոռուպցիոն հանցագործությունների հետաքննությունը խոչընդոտելու մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը