Ռուսաստանն ու Թուրքիան կլուծեն ԼՂ հակամարտությունը. Վ. Ժիրինովսկի
«Лидер-TV» հեռուստաալիքի եթերում ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան, միավորելով իրենց առևտրային, տնտեսական, ռազմական ջանքերը, ի վիճակի են լուծելու և՛ ԼՂ հակամարտությունը, և՛ քրդական խնդիրը:
«Եթե Թուրքիան զարգացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, ապա դա դարերի համար է: Տնտեսական, առևտրային, արդյունաբերական առումով կա միայն դրականը. բացասական ոչինչ չկա: Մենք հյուսիս ենք, նրանք` հարավ: Մենք պատրաստ ենք նրանցից վերցնելու այն ամենը, ինչ արտադրում է հարավային երկրի տնտեսությունը` ներառյալ ծովափերը և ծովը, իսկ մենք կարող ենք տալ այն ամենը, ինչ պետք է հյուսիսային երկրից, որն աշխարհի 10 ամենազարգացած երկրներից մեկն է»,- ասաց նա՝ հավելելով, որ մեծ թվով թուրքեր դրական են վերաբերվում Ռուսաստանին: «Եթե Թուրքիան և Ռուսաստանը միավորեն իրենց առևտրային, տնտեսական, ռազմական ջանքերը, ապա և՛ քրդական, և՛ հայկական խնդիրները ինքնըստինքյան կվերանան: Եւ ինքնաբերաբար կլուծվի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իսկ Ադրբեջանը գոհ կմնա, այսինքն` հեռանկարները հրաշալի են ամբողջ Կովկասի և Մերձավոր Արևելքի համար»,- նշել է Ժիրինովսկին՝ հավելելով. «Մենք չենք կարող լուծել, դա թող Կրեմլում նախագահը լուծի: Բայց կարելի է ԼՂ համար ինչ-որ հատուկ կարգավիճակ գտնել, որպեսզի գոհ լինեն թե՛ հայերը, թե՛ ադրբեջանցիները»,-եզրափակեց նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է նա տեսնում ԼՂ հակամարտության կարգավորումը:
Ռուսաստանն ու Թուրքիան կլուծեն ԼՂ հակամարտությունը. Վ. Ժիրինովսկի
«Лидер-TV» հեռուստաալիքի եթերում ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան, միավորելով իրենց առևտրային, տնտեսական, ռազմական ջանքերը, ի վիճակի են լուծելու և՛ ԼՂ հակամարտությունը, և՛ քրդական խնդիրը:
«Եթե Թուրքիան զարգացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, ապա դա դարերի համար է: Տնտեսական, առևտրային, արդյունաբերական առումով կա միայն դրականը. բացասական ոչինչ չկա: Մենք հյուսիս ենք, նրանք` հարավ: Մենք պատրաստ ենք նրանցից վերցնելու այն ամենը, ինչ արտադրում է հարավային երկրի տնտեսությունը` ներառյալ ծովափերը և ծովը, իսկ մենք կարող ենք տալ այն ամենը, ինչ պետք է հյուսիսային երկրից, որն աշխարհի 10 ամենազարգացած երկրներից մեկն է»,- ասաց նա՝ հավելելով, որ մեծ թվով թուրքեր դրական են վերաբերվում Ռուսաստանին:
«Եթե Թուրքիան և Ռուսաստանը միավորեն իրենց առևտրային, տնտեսական, ռազմական ջանքերը, ապա և՛ քրդական, և՛ հայկական խնդիրները ինքնըստինքյան կվերանան: Եւ ինքնաբերաբար կլուծվի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իսկ Ադրբեջանը գոհ կմնա, այսինքն` հեռանկարները հրաշալի են ամբողջ Կովկասի և Մերձավոր Արևելքի համար»,- նշել է Ժիրինովսկին՝ հավելելով. «Մենք չենք կարող լուծել, դա թող Կրեմլում նախագահը լուծի: Բայց կարելի է ԼՂ համար ինչ-որ հատուկ կարգավիճակ գտնել, որպեսզի գոհ լինեն թե՛ հայերը, թե՛ ադրբեջանցիները»,-եզրափակեց նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է նա տեսնում ԼՂ հակամարտության կարգավորումը:
Աղբյուրը՝ «Zham.am»