Բողոքի ակցիաներ ԱՄՆ–ում. ոստիկանները նորից աֆրոամերիկացու են սպանել (տեսանյութ)
Ամերիկյան Միննեսոթա նահանգի բնակչուհին համացանցում առցանց հեռարձակում է իրականացրել՝ ցույց տալու, թե ինչպես է մահանում իր արնաշաղախ ընկերը։ Աֆրոամերիկացուն սեփական մեքենայում գնդակահարել է ոստիկանն այն բանից հետո, երբ նա հրաժարվել է ցույց տալ իր վարորդական իրավունքը։
Ֆիլանդո Քասթիլեի ընկերուհին այդ ամենը տեսանկարահանել է մինչև այն պահը, երբ իրեն էլ հրել–գցել են։
Տղամարդուն իրավապահը կանգնեցրել էր կոտրված լուսարձակի համար։ Երբ ոստիկանը մոտեցել է մեքենային, Քասթիլեն, չգիտես՝ ինչու, զգուշացրել է, որ ատրճանակ ունի և այն կրելու իրավունք։ Երբ նա փորձել է ցույց տալ այդ իրավունքը, անմիջապես լսվել են կրակոցներ։
«Ես եկել եմ, որ ասեմ՝ մեր ոստիկանությունը մեզ չի պաշտպանում. նրանք սպանում են մեզ, որովհետև մենք սևամորթ ենք։ Ես անվտանգ չեմ զգում ինձ»,–ասել է Ֆիլանդոյի ընկերուհին։
Քասթիլեի սպանությունը զանգվածային բողոքի ակցիաների է հանգեցրել նրա հայրենի քաղաքում։ Հարյուրավոր մարդիկ ժամերով չէին հեռանում նահանգապետի նստավայրի մոտից՝ պահանջելով արդարացի հետաքննություն։

Մանրամասն՝ «vesti.ru»–ի տեսանյութում։
7or.am