Լրահոս

09.02.2011 18:10


Ինչպե՞ս կավարտվի Իջևանի քաղաքապետ–ավագանի հակամարտությունը

Կառավարության հետ հարցուպատասխանի  ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը կառավարությանը հարց է ուղղել Իջևանի քաղաքապետ-ավագանի հակամարտության վերաբերյալ։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նա երեկ հայտարարությունների ժամանակ նշել էր, թե կառավարությունն այնպիսի մի վառ սովորույթ է դրել, որ համայնքի ղեկավարը կարող է բդեշխի կամ խանի կարգավիճակով իր ուզած քայլերն իրականացնել, և որ ըստ օրենքի Իջևանում  պետք է նշանակվեն նոր ընտրություններ, սակայն ոչ միայն նոր ընտրություններ չեն նշանակվել, այլև համայնքի ղեկավարը բարձիթողի վիճակում հրավիրել  է չեղած ավագանու նիստ՝ հաստատելու 2011թ. համայնքային բյուջեն։

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն էլ պատասխանելով այդ հարցին' նշել է, թե իրենք տեղյակ են խնդրին, և դատական գործընթացներից հետո ավագանու 13 անդամից 5-ի լիազորությունները դադարեցվել են, իսկ մնացած 8-ից էլ 3-ը ինքնակամ հրաժարականի դիմում են ներկայացրել։

-Թյուրըմբռնում կա, թե հրաժարականի դիմումը ներկայացնելուն պես իրենք այլևս ավագանու անդամ չեն հանդիսանում։ Սակայն ըստ օրենքի՝ ավագանու լիազորությունների դադարեցումը տեղի է ունենում միայն ավագանու հերթական նիստում, որ ընդունվի։ Իսկ քանի որ մինչև հիմա նոր նիստ ավագնին չի գումարել, և այսօրվա նիստն էլ տեղի չի ունեցել, որովհետև ներկա են եղել ընդամենը  ավագանու 2 անդամ, այս իրավիճակն է ստեղծված։ Մենք արդարդատության նախարարության հետ աշխատում ենք, թե ինչպես կարող ենք գործող օրենքի շրջանակներում հասկանալ՝ քվոտան պահպանվա՞ծ է, թե՞ ոչ, որ կարողանանք նշանակել նոր ընտրություններ, և ավագանին կարողանա լիարժեք աշխատել,-ասել  է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը