Արմեն Պողոսյանը կառավարության աշխատանքում դրական բան գտնել չի կարողանում
Գնահատելով ՀՀ կառավարության աշխատանքը՝ Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն ասել է, որ փորձում է դրական բան գտնել, բայց չի կարողանում.
-Պատասխանատվության զգացումը սեփական ժողովրդի նկատմամբ բացակայում է։ Գերակշռում են գերատեսչական և կարիերային մղումները, ոչ թե հարգանքը սեփական ժողովրդի նկատմամբ,- նշել է Ա.Պողոսյանը։
Այնուամենայնիվ, նա նշել է, թե ակնկալիքներ ունի, որ փոփոխություններ կլինեն, քանի որ 7-8 տարիների ընթացքում տեղի ունեցած առաջխաղացումը չնկատել չի կարելի. «Երբ մենք սկսում էինք այս ուսումնասիրությունները, թերություններն 90% էին, հիմա՝ 35%։ Առաջընթաց կա, բայց 35%-ը ևս շատ հեռու է բավարար լինելուց»։

7or.am