Երկվորյակները հազարավոր դոլարներ են ծախսել միանման լինելու նպատակով (ֆոտոշարք)
Ավստրալիայից 30–ամյաԱննա և Լյուսի Դեկինկ քույրերն աշխարհի ամենանման երկվորյակներն են։
Քույրերից յուրաքանչյուրը 15 հազար ԱՄՆ դոլար է ծախսել կրծքի պլաստիկ վիրահատության համար։ Ընդ որում, նրանք պայմանավորվել են բժշկի հետ, որպեսզի իրենց իմպլանտները նույնը լինեն, ինչպես և վերջնական արդյունքը։ Այս մասին հայտնում է «Soulpost» կայքը։
Արդեն 4 տարի է՝ նրանք հանդիպում են էլեկտրամեխանիկ Բեն Բիրնի հետ, և անգամ ենթադրում են, որ վերջինս ինչ–որ մի օր ամուսնանալու է նրանց երկուսի հետ միասին։
«Եթե քույրս հղիանա, ես էլ պետք է հղիանամ, որպեսզի մենք դա միասին վերապրենք»,– ասել է քույրերից մեկը։
Նրանց մոտ ամեն ինչ հստակ է և վերահսկողության տակ՝ դիետաները, մարզումները, կոսմետիկ ընթացակարգերը։
«Եթե նա կարտոֆիլային չիպս է ուտում, ապա ես էլ պետք է ուտեմ, ընդ որում՝ նույն չափի։ Նախքան ինչ–որ բան ուտելը մենք նայում ենք, որպեսզի մեր ուտեստները միանման լինեն։ Եթե նա զուգարան է գնում, ես էլ եմ գնում, նույնը լոգանք ընդունելիս»։
Քույրերը մեծ հիասթափություն են ապրել, երբ բժիշկն ասել է, որ նրանց կուրծքը բացարձակ միանման չի ստացվել, իսկ նոր վիրահատությունն էլ միայն ընդգծելու է նրանց տարբերությունը։
Երկվորյակները հազարավոր դոլարներ են ծախսել միանման լինելու նպատակով (ֆոտոշարք)
Ավստրալիայից 30–ամյա Աննա և Լյուսի Դեկինկ քույրերն աշխարհի ամենանման երկվորյակներն են։

7or.am