«Trussardi» նորաձևության տունը հագուստ կթողարկի շների համար
Իտալական «Trussardi» նորաձևության տունն առաջին անգամ հագուստի և աքսեսուարների հավաքածու է թողարկելու տնային կենդանիների համար։ Այս մասին հաղորդում է «Rambler News Service»–ը։
Հավաքածուն ստանալու է «Trussardi for Your Dog» («Trussardi» քո շնիկի համար») անվանումը, որը ներառելու է շների համար նախատեսված պայուսակներ, վզկապներ, վզափոկեր, ինչպես նաև հագուստ։ Արտադրանքը ներկայացված է լինելու ինչպես կենդանիների համար նախատեսված խանութներում, այնպես էլ առանձին ֆիրմային բուտիկներում։ Գները դեռևս հայտնի չեն։
«Trussardi» ընկերությունը հիմնադրվել է 1911թ։ Ի սկզբանե այն մասնագիտացված է եղել ձեռնոցների արտադրման մեջ, իսկ ժամանակի ընթացքում լայնացրել է կաշվե ապրանքների շրջանակը։ Հետագայում սկսել է թողարկել նաև հագուստ և օծանելիք։

7or.am