Աշխարհ

07.07.2016 12:00


Թուրքիայի հետ սահմանին 200 կգ հերոին են առգրավել

Թուրքիայի հետ սահմանին 200 կգ հերոին են առգրավել

Թուրքիայի հետ սահմանին բուլղարացի մաքսավորները 10 միլիոն դոլար արժողությամբ թմրանյութերի խմբաքանակ են առգրավել։ Այդ մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, հայտարարել է Բուլղարիայի գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Ռումյանա Արնաուդովան։ Նշվում է, որ թմրանյութը տեղափոխող մեքենան իրանական գրանցում ուներ և, փաստաթղթերի համաձայն, Հոլանդիա էր տեղափոխում 22 տոննա տոմատի մածուկ։ Իրավապահները հայտնաբերել են հերոինով լի 400 տուփ՝ ավելի քան 200 կիլոգրամ քաշով։

Դատախազությունը պահանջել է բացել բոլոր 44.000 տուփերը։ Բեռնատարի վարորդը ձերբակալվել է 72 ժամով։ Գործող օրենսդրության համաձայն՝ նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում և 1000-150 հազ դոլարի տուգանք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը