Աշխարհ

07.07.2016 11:20


«Washington Post». ամերիկյան ՌՕՈւ–ն Սիրիայում լքել է իր դաշնակիցներին

«Washington Post». ամերիկյան ՌՕՈւ–ն Սիրիայում լքել է իր դաշնակիցներին

Սիրիայի գործողության տապալման պատճառն այն էր, որ ամերիկյան ՌՕՈւ–ն իր դաշնակիցներին թողել է Սիրիայում կրիտիկական պահի՝ Աբու–Քեմալը գրոհելու ժամանակ։ Այս մասին հայտնում է «Washington Post»–ը։

Հունիսի 28–ին, պարբերականի փոխանցմամբ, ամերիկյան ինքնաթիռները հանձնարարություն էին կատարում՝ քողարկում էին սիրիական ընդդիմությանը։ Սակայն գործողության ամենաթեժ պահին նրանք հրաման են ստացել հեռանալ այդ շրջանից և ուղղվել Էլ Ֆալուջա (Իրաք)։ Պենտագոնից հստակեցրել են, որ ամերիկյան հրամանատարությանն ավելի կարևոր է թվացել ոչնչացնել այդ քաղաքից շպրտված զինյալների շարասյունը։ Արդյունքում՝ Սիրիական ազատ բանակին չի հաջողվել վերցնել Աբու–Քեմալը։

Պարբերականը նկատում է՝ այդ գործողության տապալումը հարված էր Ամերիկայի ծրագրերին՝ տարածաշրջանում տեղական ստորաբաժանումներ ստեղծել՝ իսլամականներին հակազդելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը