Լրահոս

11.12.2009 12:20


Մահացել է Գրիգոր Ղոնջեյանը

Մահացել է Գրիգոր Ղոնջեյանը

Երեկ գիշերը մահացել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Գրիգոր Ղոնջեյանը։

Գրիգոր Կարպիսի Ղոնջեյանը ծնվել է 1959 թվականի մայիսի 1-ին Երևանում:

1980թ.-ին ավարտելով Երևանի ժողտնտեսության ինստիտուտի ֆինանսա-հաշվային ֆակուլտետը, աշխատանքի է անցել նույն ինստիտուտի կառավարման և աշխատանքի էկոնոմիկայի ամբիոնում՝ զբաղեցնելով կրտսեր գիտական աշխատողի, ասիստենտի, ավագ գիտական աշխատողի պաշտոնները:

1990-1992թթ. աշխատել է «Մասիս» առևտրային բանկում որպես բաժնի պետ, վարչության պետի տեղակալ:

1992-1994թթ. աշխատել է «Մենուա» ապահովագրական ընկերությունում որպես տնօրեն, խորհրդի նախագահ:

1994թ. աշխատանքի է անցել «Հայագրոբանկում», որտեղ մինչև 2001թ. զբաղեցրել է բաժնի պետի, կառավարչության պետի, դեպարտամենտի պետ-բանկի տնօրենի, գլխավոր գործադիր տնօրեն-վարչության նախագահի պաշտոնները:

2002-2003թթ. աշխատել է «Անելիք» բանկում, որպես վարչության նախագահի խորհրդական:

2003-2007թթ. եղել է Ազգային Ժողովի պատգամավոր, ՄԱԿ խմբակցության անդամ:

2002թ. առ այսօր Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում դասավանդում էր «Բանկային գործ» առարկան:  

2007թ. օգոստոսի 1-ից նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական, իսկ 2008թ. հուլիսի 2-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ:

Այս խորագրի վերջին նյութերը