ԱՄՆ–ում սխալմամբ վերակառուցել են ճանապարհային բեկվածքը, որին կես դար հետևում էին գիտնականները
Կալիֆոռնիայի Հեյվարդ քաղաքի ճանապարհաշինարարները պատահաբար վերակառուցել են այն ճանապարհի բեկվածքը, որին սեյսմոլոգներն ավելի քան 45 տարի հետևում էին։ Բան այնն է, որ այդ բեկվածքը եղել է հեյվարդյան բեկվածքի ամենատեսանելի ապացույցներից մեկը, որն առաջացել էր խաղաղօվկիանոսյան և հյուսիսամերիկյան տեկտոնական սալերի շարժումների արդյուքնում։ Այս մասին հաղորդում է «The Verge»–ը։
Լեգենդար բեկվածքը կարելի է տեսնել «Google»–ի քարտեզների վրա։ Մինչև վերջերս այն գտնվում էր Ռոուզ և Պրոսպեկտ փողոցների անկյունում։ Բեկվածքն աստիճանաբար ընդլայնվում էր և դրանով էլ հետաքրքրություն էր առաջացնում։ Վերջինիս առաջին լուսանկարն արվել է 1971թ–ին։
Բեկվածքի անհետացումը նկատել էր գիտական լրագրող Էնդրյու Օլդենը։ Տեղի իշխանությունները հայտատարել են, որ եթե գիտնականները հաղորդած լինեին բեկվածքի կարևորության մասին, ապա իրենք այն չէին վերակառուցի։ Այժմ բեկվածքի տեղում հաշմանդամների անվասայլակների համար նախատեսված թեքահարթակ է։

7or.am