Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,«Բարսելոնայի» հարձակվող, Արգենտինայի հավաքականի խաղացող Լիոնել Մեսսին, որին շատերն աշխարհի լավագույն ֆուտբոլիստ են համարում, հոր հետ դատապարտվել է 21–ամսյա կալանքի հարկերից վճարումից խուսափելու համար։ Բացի այդ, նրանց պարտավորեցրել են խոշոր տուգանքներ մուծել՝ 2 և 1.5 մլն եվրո համապատասխանաբար։
«Россия 24»–ի փոխանցմամբ՝ գործը տուգանքից այն կողմ չի անցնի. Մեսսիին հաստատ բանտ չեն նստեցնի. իսպանական օրենսդրությամբ՝ 2 տարուց քիչ ժամկետով կալանքը կարող է փոխարինվել պայմանական ազատազրկմամբ. Մեսսիի փաստաբաններն արդեն հայտարարել են, որ բողոքարկելու են դատավճիռը։
ՏԱՍՍ–ն էլ, «The Sun»–ին հղումով, փոխանցում է, որ Մեսսի հայրը՝ Խորխե Օրասիոն, հանդիպում է ունեցել ռուս գործարար, «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ։ Հանդիպումը կայացել է Աբրամովիչի անձնական նավում. զրուցակիցները քննարկել են արգենտինացի առաջատարի հետագա ճակատագիրը և հնարավոր հեռացումը «Բարսելոնայից»՝ հարկերի հետ կապված խնդրի պատճառով։
Մեսսին կկարողանա խուսափել բանտից (տեսանյութ)
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Բարսելոնայի» հարձակվող, Արգենտինայի հավաքականի խաղացող Լիոնել Մեսսին, որին շատերն աշխարհի լավագույն ֆուտբոլիստ են համարում, հոր հետ դատապարտվել է 21–ամսյա կալանքի հարկերից վճարումից խուսափելու համար։ Բացի այդ, նրանց պարտավորեցրել են խոշոր տուգանքներ մուծել՝ 2 և 1.5 մլն եվրո համապատասխանաբար։

7or.am