Աշխարհ

07.07.2016 10:50


Դատարանը կալանքի տակ է առել Արգենտինայի նախկին նախագահի ունեցվածքը (տեսանյութ)

Դատարանը կալանքի տակ է առել Արգենտինայի նախկին նախագահի ունեցվածքը (տեսանյութ)

Արգենտինայի դաշնային դատավոր Կլաուդիո Բոնադիոն կալանքի տակ է առել երկրի նախկին նախագահ Քրիստինա Քիրշների ողջ սեփականությունը՝ երկրի Կենտրոնական բանկում տեղի ունեցած խարդախությունների գործով։

Ինչպես հաղորդում է ТАСС–ը, Ֆերնանդես դե Քիրշները ներկայացել է դատարան, որպեսզի անձամբ ստանա հարուցված գործի ծանուցումը և ներկայացնի իրեն պատկանող սեփականությունների ցուցակը։ Շենքի մուտքի մոտ նրան դիմավորել է մի քանի հարյուր կողմնակից։

Դատախազի խոսքերով՝ վերջին ամիսների ընթացքում Քիրշների ընտանիքի տարբեր ընկերությունների արտասահմանյան բանկային հաշիվների վրա կասկածելի գործողություններ էին իրականացվում։ Դրա հետ մեկտեղ՝ փողերի լվացման հարցով հետաքննություն է ընթանում Քիրշների ընտանիքին պատկանող հյուրանոցների միջոցով։

Ներկայումս Արգենտինայի նախկին նախագահը համարվում է փողերի լվացման և ապօրինի հարստացման հարցով մի քանի գործերի կասկածյալ։ Անձամբ ինքը դա անվանում է քաղաքական հետապնդում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը