Աշխարհ

07.07.2016 10:20


Աբխազիայի նախագահը հայտնել է հեռանալու պատրաստակամության մասին

Աբխազիայի նախագահը հայտնել է հեռանալու պատրաստակամության մասին

Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան պատրաստ է թողնել իր պաշտոնն այն դեպքում, եթե հանրաքվեում նման ցանկություն հայտնեն երկրի բնակիչները։ «rbc.ru»–ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտարարել է ցույցի ժամանակ։

«Հանրաքվե կլինի։ Եվ եթե մեր ժողովուրդը Հաջիմբային հեռացնելու մասին որոշում կայացնի, ես կընդունեմ այն։ Բայց եթե նման բան չլինի, մինչև վերջ կպայքարեմ երկրում առկա ամեն բացասականի դեմ։ Եվ ինձ ոչ ոք չի կարող վախեցնել»,–ասել է նախագահը։

Հիշեցնենք՝ հանրաքվեն, որի ժամանակ բնակիչները պետք է պատասխանեն «Անհրաժե՞շտ եք արդյոք համարում Աբխազիայում նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումը», կայանալու է հուլիսի 10–ին։ Ընդդիմության ներկայացուցիչները փորձում են հետաձգել այն մինչև աշուն, պահանջում են նաև ընտրատեղամասեր բացել Մոսկվայում և Չերկեսկում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը