Աշխարհ

07.07.2016 08:17


Պուտինն ու Օբաման հեռախոսազրույցում քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Պուտինն ու Օբաման հեռախոսազրույցում քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ռուսական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց են ունեցել։ Ի թիվս այլ հարցերի՝ նրանք քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Այս մասին տեղեկացնում է РИА «Новости»-ն` հղում կատարելով Կրեմլի մամլո ծառայությանը:

Օբաման բարձր է գնահատել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի ջանքերը: Կողմերը պայմանավորվել են շարունակել այդ ուղղությամբ տարվող ակտիվ համատեղ աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Օբաման և Պուտինը նաև քննարկել են Սիրիայում համատեղ ռազմական գործողությունների հնարավոր տարբերակները և ընդգծել միջսիրիական խաղաղ գործընթացի վերականգնման կարևորությունը` ՄԱԿ-ի հովանու ներքո:

Կողմերն անդրադարձել են նաև Ուկրաինայի հարցին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը