Հարցազրույց

06.07.2016 16:59


Ե.Բոզոյան. «Հայաստանը պետք է ակտիվ քաղաքականություն վարեր»

Ե.Բոզոյան. «Հայաստանը պետք է ակտիվ քաղաքականություն վարեր»

Իրանի ազգային գազային ընկերության (NIGEC) տնօրեն Ազիզոլա Ռամեզանին հայտարարել է, որ Իրանը պատրաստվում Եվրոպային գազ մատակարարել Թուրքիայով: Թավրիզ-Անկարա գազամուղը կօգտագործվի իրանական գազը եվրոպա հասցնելու համար: Սա արդեն երկրորդ լուրջ նախագիծն է, որ Իրանը չի իրականացնում ՀՀ-ի հետ: Սրանից առաջ խոսակցություններ էին գնում Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման մասին, բայց մեր հարավային հարևանը նախընտրեց Ադրբեջանով կառուցել եվրոպային կապող երկաթգիծը: Առաջին դեպքում Ադրբեջանը, երկրորդում՝ Թուրքիան: Մտահոգիչ իրավիճակի մասին Vesti.am զրուցել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ:

–Ինչո՞ւ Իրանը չի համագործակցում Հայաստանի հետ, մասնավորապես՝ իր գազըՀայաստանով Եվրոպա մատակարարելու ուղղությամբ:

-Այստեղ մի քանի գործոններ են հաշվի առնվել: Հայաստանը երբևիցէ նման փորձ չի ունեցել, Հայաստանը լուրջ խաղացող չէ ի տարբերություն Թուրքիայի: Թուրքական գործոնը իհարկե մտահոգում է Իրանին՝ հաշվի առնելով սիրիական ճգնաժամը: Գիտեք, որ Սիրիայում Թուրքիայի և Իրանի շահերը ֆունդամենտալ տարբերվում են, բայց ես կարծում եմ, որ մեծ դեր է խաղացել նաև այն, որ Հայաստանի հետ պայմանավորվածությունը կապված է նաև Վրաստանի հետ: Հայաստանի հետ պայմանավորվելուց հետո Իրանը պետք է բանակցեր Վրաստանի հետ նույնպես: Այսինքն, կարելի է ասել, որ դա երկարաժամկետ գործընթաց էր: Բավական երկար հաշվարկներ են կատարվել՝ թե քաղաքական, թե տնտեսական շահերից ելնելով:

-Հնարավո՞ր է, որ հետագայում Հայաստանով էլ գազ մատակարարվի Եվրոպա:

-Այս պահի դրությամբ նրանք նպատակահարմար են համարում Թուրքիայի տարածքով արտահանելը, բայց վաղը մյուս օրը կարող են այդպիսի ճանապարհ կառուցել նաև Հայաստանով և Վրաստանով: Չեմ կարծում, որ ամբողջ գազի մատակարարումը Թուրքիայով կլինի, որովհետև նման նախագծերը, սովորաբար, ավելի շատ պահանջում են դիվերսիֆիկացված մոտեցումներ:

-Ինչ պետք է անեն մեր իշխանությունները՝ իրանական գազը Հայաստանով Եվրոպա մատակարարելու համար:

-Հայաստանը պետք է ակտիվ քաղաքականություն վարեր, ինչպես օրինակ անում է Վրաստանը:

Մանրամասները՝ Vesti.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը