Աշխարհ

06.07.2016 19:27


Վերջերս նորաձև են դարձել մայրական կաթից և նորածնի մազերից պատրաստված զարդերը

Վերջերս նորաձև են դարձել մայրական կաթից և նորածնի մազերից պատրաստված զարդերը

Աշխարհով մեկ օրեցօր ավելի հայտնի են դառնում մայրական կաթով, նորածինների մազերով և կենսաբանական այլ նյութերով ներփակված զարդերը։ Նման մատանիներ, բրոշներ և ականջօղեր արտադրողներն ասում են, որ իրենց արտադրանքը «օգնում է պահպանել հիշողությունները»։ Այս մասին հաղորդում է «The Business Times»–ը։

Սկզբնական շրջանում նման զարդերից մի քանիսը պարունակում էին նմուշներ անգամ պորտալարից։ Դրանք վաճառվում էին համացանցի միջոցով 2010–ականների սկզբներին։

Ներկայումս նման անսովոր «բիոզարդերի» արտադրությամբ զբաղվում են առնվազն 2 երկրում՝ «Babylove Breastmilk Jewellery Keepsake» ընկերության մասնաճյուղերը Սինգապուրում և ԱՄՆ–ում։

Մայրական կաթից զարդեր արտադրողները ստիպված են ընդունել, որ իրենց զարդերը չեն կարող երկար պահպանվել։ Բանն այն է, որ ժամանակի ընթացքում բիոնյութերը սկսում են փչանալ։

Այս խնդիրը դեռևս չի հաջողվել ամբողջությամբ լուծել, սակայն 2010թ. համեմատ՝ յուրօրինակ զարդերի արտադրողները նշանավոր առաջընթաց են գրանցել տվյալ ոլորտում։

Միջինում «Babylove Breastmilk Jewellery Keepsake» ընկերությունը մեկ ամսվա ընթացքում արտադրում է 400 զարդ։ Պատվիրատուն ոսկերչին պետք է 20 միլիլիտր կաթ ուղարկի, որի հիման վրա էլ պատրաստվում են զարդերը։ Ընկերության ներկայացուցիչները խոստովանում են, որ երբեմն դա առաջին անգամից չի ստացվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը