Աշխարհ

06.07.2016 20:48


Պատերազմ ֆասթֆուդի դեմ. հայտնաբերվել է հակաթույն, որը կփրկի մարդկանց վնասակար ուտելիքների ձգտումից (տեսանյութ)

Պատերազմ ֆասթֆուդի դեմ. հայտնաբերվել է հակաթույն, որը կփրկի մարդկանց վնասակար ուտելիքների ձգտումից (տեսանյութ)

Գաղտնիք չէ, որ համբուրգերները, պիցցան և փքաբլիթները կախվածություն են առաջացնում, և շատ մարդիկ, գիտակցելով նման սննդի վնասը, ոչ մի կերպ չեն կարողանում անտարբեր անցնել հերթական սննդի կետի կողքով։ Նման «թմրամոլներին» օգնելու նպատակով Մեծ Բրիտանիայի գիտնականները մշակել են սննդային հավելում, որը կարելի է անվանել ֆասթֆուդի հակաթույն։ Լոնդոնի կայսերական քոլեջի և Գլազգոյի համալսարանի գիտնականներից կազմված խումբը հայտնաբերել է, որ ինուլին–պրոպիոնատ անվանումով նյութը ճնշում է ձգտումը դեպի բարձր կալորիականություն ունեցող ուտելիքները։

Սկզբում գիտնականները հրավիրել են կամավորների 2 խումբ և առաջարկել նրանց խմել կաթնային կոկտեյլ, որի մեջ ավելացված է եղել մաքուր ինսուլին կամ ինուլին–պրոպիոնատ։ Այնուհետև փորձարկման բոլոր մասնակիցները պառկել են մագնիսա–ռեզոնանսային տոմոգրաֆի մեջ, որտեղ նրանց առաջարկել են նայել տարբեր մթերքների լուսանկարներ։ Արդյունքները ցույց են տվել, որ այն մարդկանց ուղեղը, ովքեր ընդունել են նոր հավելումը, ավելի թույլ է արձագանքել բարձր կալորիականություն ունեցող ուտելիքների լուսանկարներին։

Բացի այդ, երբ նրանց խնդրել են ամեն ուտեստի համար գանհատական սահմանել, այն խմբի անդամները, ովքեր ընդունել էին ինուլին–պրոպիոնատը, ծայրահեղ ցածր են գնահատել համբուրգերներն ու հոթ դոգները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը