Տնտեսական

06.07.2016 14:55


Ստեփան Մարգարյան. «Համայնքների խոշորացման գործընթացը պետք է դադարեցվի»

Ստեփան Մարգարյան. «Համայնքների խոշորացման գործընթացը պետք է դադարեցվի»

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով համայնքների խոշորացման հարցին՝ ասել է.

Բազմաթիվ համայնքներում մենք չունենք տեղական ինքնակառավարում, քանի որ բնակչությունը փոքրաթիվ է։ Գյուղեր կան, որտեղ տարեկան հավաքվում է մի քանի հարյուր հազար դրամ, որը բավարարում է միայն տեղական իշխանության աշխատավարձին։ Կատարյալ համակարգ կլիներ երկմակարդակը՝ գյուղերում ունենալ տեղական ինքնակառավարում և շրջանային մոդելներ, բայց դրա համար մեծ գումարներ են պետք, որի հնարավորությունը հիմա չկա։

Նա նկատել է, որ Հայաստանում համայնքները չեն զարգանում, և հայտնի չէ, թե տարիներ անց դրանցում ինչ է լինելու։

–Այն, ինչ արել ենք, դրանք պիլոտային ծրագրեր են, բայց լուրջ ուսումնասիրությունների կարիք կա։ Պետք է գնալ նախկինում խոշորացված համայնքներ և փորձել հասկանալ՝ ինչ փոփոխություններ կան, ինչն է փոխվել դեպի լավը, ինչը՝ վատը,-ասել է Ստեփան Մարգարյանը։

Նա կարծում է, որ նախորդ 3 համայնքի ձևավորումից հետո պետք է որոշակի ժամանակ անցներ, որպեսզի խնդիրները պարզ լինեին։

Կցանկանայի, որ երկրորդ փուլն ավելի ուշ լիներ, որպեսզի հասկանայինք խնդիրները, սակայն սա այն հարցն է, որ Կառավարության բացառիկ լիազորությունների մեջ է մտնում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի և մի քանի տարի չշարունակվի, որպեսզի հասկանանք այն խնդիրները, որոնք միանշանակ ծագելու են,–նշել է պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը