Աշխարհ

06.07.2016 10:50


Բաղդադի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 250–ի

Բաղդադի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 250–ի

Վերջին տվյալներով՝ իրաքյան Բաղդադի ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 250–ի։ Այս մասին, «Reuters»–ի փոխանցմամբ, հայտնել են երկրի Առողջապահության նախարարությունից։ Մինչ այդ հաղորդվում էր 200 զոհվածի մասին։

Հիշեցնենք՝ Իրաքի ՆԳՆ ղեկավարը հրաժարական է ներկայացրել ահաբեկչությունից հետո։ Քարադայի մարդաշատ վայրերից մեկում ականապատ մեքենա էր պայթեցվել, ավելի ուշ երկրորդ պայթյունն էր որոտացել, այս անգամ՝ Աշ Շաբաբի շուկայի մոտ։

Գրոհների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը