Քնեսեթում Հայոց ցեղասպանության մասին բանաձևն ուղարկվեց լրամշակման
Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձևը շուրջ մեկ ժամ տեւած քննարկումից հետո24 կողմ ձայնով ուղարկվել է լրամշակման։
Որոշումն առաջացրել է դահլիճում ներկա հայ համայնքի ներկայացուցիչների և հրեա ականավոր գիտնականների հիասթափությունն ու զայրույթը։
Քննարկմանը զուգահեռ՝ խորհրդարանի առջեւ զորակցական հանրահավաք էր ընթանում. ելույթներով են հանդես եկել հրեա պատմաբան Յաիր Արոնը, Քնեսեթի որոշ պատգամավորներ։
Նշենք, որ 2015թ. հուլիսի 8-ին Քնեսեթի կրթության հանձնաժողովը որոշել էր դիմել խորհրդարանին՝ լիագումար նիստում Ցեղասպանության ճանաչման բանաձեւի նախագիծը քվեարկելու առաջարկով։ Ս. թ. մայիսի 31-ին կայանալիք քվեարկությունը, աակայն, Քնեսեթի նախագահի խնդրանքով, հետաձգվեց մինչեւ հուլիսի 5-ը։
Հիշեցնենք՝ օրերս Իսրայելը և Թուրքիան հարաբերությունները կարգավորելու շուրջ համաձայնություն ձեռք բերեցին:Նախկինում ռազմավարական գործընկերների հարաբերությունները վատացել էին 2010–ին, երբ իսրայելցի ծովային հետևակայինները Պաղեստինին աջակցող, Գազայի հատվածի շրջափակումը ճեղքել փորձող 9 թուրք ակտիվիստի սպանեցին։
Քնեսեթում Հայոց ցեղասպանության մասին բանաձևն ուղարկվեց լրամշակման
Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձևը շուրջ մեկ ժամ տեւած քննարկումից հետո 24 կողմ ձայնով ուղարկվել է լրամշակման։
Որոշումն առաջացրել է դահլիճում ներկա հայ համայնքի ներկայացուցիչների և հրեա ականավոր գիտնականների հիասթափությունն ու զայրույթը։
Քննարկմանը զուգահեռ՝ խորհրդարանի առջեւ զորակցական հանրահավաք էր ընթանում. ելույթներով են հանդես եկել հրեա պատմաբան Յաիր Արոնը, Քնեսեթի որոշ պատգամավորներ։
Նշենք, որ 2015թ. հուլիսի 8-ին Քնեսեթի կրթության հանձնաժողովը որոշել էր դիմել խորհրդարանին՝ լիագումար նիստում Ցեղասպանության ճանաչման բանաձեւի նախագիծը քվեարկելու առաջարկով։ Ս. թ. մայիսի 31-ին կայանալիք քվեարկությունը, աակայն, Քնեսեթի նախագահի խնդրանքով, հետաձգվեց մինչեւ հուլիսի 5-ը։
Հիշեցնենք՝ օրերս Իսրայելը և Թուրքիան հարաբերությունները կարգավորելու շուրջ համաձայնություն ձեռք բերեցին: Նախկինում ռազմավարական գործընկերների հարաբերությունները վատացել էին 2010–ին, երբ իսրայելցի ծովային հետևակայինները Պաղեստինին աջակցող, Գազայի հատվածի շրջափակումը ճեղքել փորձող 9 թուրք ակտիվիստի սպանեցին։
7or.am