Հայաստանում նվազել են մոլիբդենի արտադրության ծավալները. ԱՎԾ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016թ-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 157.9 հազար տոննա պղնձի խտանյութ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28.6%-ով։
Ըստ ԱՎԾ-ի՝ նշված ժամանակահատվածում 33.1%-ով աճել են նաև կոնվերտորային պղնձի արտադրության ծավալները և կազմել 5255 տոննա։ Միաժամանակ, ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ ցինկի խտանյութի արտադրության ծավալները այս տարվա հունվար-մայիսին նվազել են 56.9%-ով և կազմել 2469 տոննա, նվազել են նաև մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալները՝ 10.9%-ով և կազմել 4238 տոննա։
2015թ-ի հունվար-մայիսի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում 12.8%-ով նվազել են նաև ֆեռոմոլիբդենի արտադրության ծավալները՝ կազմելով 2 312 տոննա, իսկ մոլիբդենի բրիկետների արտադրությունը նվազել է 1.9%-ով և կազմել 307 տոննա։
Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա հունվար-մայիսին 49.4%-ով նվազել է պողպատյա խողովակների արտադրությունը և կազմել 2 202 տոննա, իսկ ալյումինե փայլաթիթեղի արտադրության ծավալները նախորդ տարվա նշված ժամանակահատվածի համեմատ նվազել են 4.4%-ով՝ կազմելով 12 441 տոննա։
Հայաստանում նվազել են մոլիբդենի արտադրության ծավալները. ԱՎԾ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016թ-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 157.9 հազար տոննա պղնձի խտանյութ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28.6%-ով։
Ըստ ԱՎԾ-ի՝ նշված ժամանակահատվածում 33.1%-ով աճել են նաև կոնվերտորային պղնձի արտադրության ծավալները և կազմել 5255 տոննա։
Միաժամանակ, ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ ցինկի խտանյութի արտադրության ծավալները այս տարվա հունվար-մայիսին նվազել են 56.9%-ով և կազմել 2469 տոննա, նվազել են նաև մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալները՝ 10.9%-ով և կազմել 4238 տոննա։