Աշխարհ

05.07.2016 19:09


Բեռլուսկոնին հաստատել է` «Միլանը» վաճառել է

Բեռլուսկոնին հաստատել է` «Միլանը» վաճառել է

Իտալիայի նախկին վարչապետ, «Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին հաստատել է, որ ակումբը վաճառել է չինացի ներդրողներին: Այս մասին հայտնում է «Football-italia.net»–ը։

Բեռլուսկոնին նշել է՝ այն կազմակերպությունը, որին վաճառել է ակումբը, կարող է «Միլանը» վերադարձնել Իտալիայի, Եվրոպայի ու աշխարհի ուժեղագույն թիմերի շարք:

«Միաժամանակ, պահանջել եմ, որ գնորդներն առաջիկա 2 տարում 400 միլիոն եվրոյի տրանսֆերներ կատարեն»,- ասել է Բեռլուսկոնին։

Հայտնի է, որ չինացի ներդրողները ակումբի 80 տոկոս բաժնտոմսերի համար վճարելու են 750 միլիոն եվրո։

Նշվում է, որ Բեռլուսկոնին դեռ 3 տարի կմնա «Միլանի» նախագահի պաշտոնում, որի ընթացքում չինացիները կարող են գնել բաժնետոմսերի մնացած 20 տոկոսը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը