Աշխարհ

05.07.2016 17:22


ՄԻԵԴ-ը Թուրքիային տուգանել է մոտ 25.000 եվրոյով

ՄԻԵԴ-ը Թուրքիային տուգանել է մոտ 25.000 եվրոյով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային տուգանել է ավելի քան 20.000 եվրոյի չափով՝ «Eğitim-Sen» ուսուցիչների միությանն ու դրա վեց անդամներին 2005 թ. խաղաղ ցույցի ընթացքում ոչ նյութական վնասներ հասցնելու մեղադրանքով։ Ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցները ջրաշիթեր են բացել ցույցի մասնակիցների ուղղությամբ և արցունքաբեր գազ կիրառել։ Այս մասին հայտնում է «The Daily News»-ը։

Դարնից հետո ուսուցիչների միության անդամները դիմել են ՄԻԵԴ՝ որպես բողոք ներկայացնելով «Թուրքիայի իշխանությունների ոչ ժողովրդավարական քաղաքականությունը, հանրահավաքներ անցկացնելու ազատության ոտնահարումն ու անվտանգության ուժերի ցուցաբերած վատ վերաբերմունքը»։

Արդյունքում՝ ակտիվիստների ներկայացված բողոքն օրինական է ճանաչվել, և նրանց տրամադրվել է 20.800 եվրո որպես ոչ նյութական վնասների փոխհատուցում, ինչպես նաև 4.100 եվրո՝ որպես արված ծախսերի փոխհատուցում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը