Աշխարհ

05.07.2016 20:36


ՆԱՍԱ–ի ղեկավարը խոստովանել է, որ հավատում է այլմոլորակայիններին

ՆԱՍԱ–ի ղեկավարը խոստովանել է, որ հավատում է այլմոլորակայիններին

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ–ի ղեկավար Չարլզ Բոլդենը հայտարարել է, որ հավատում է այլմոլորակայինների գոյությանը։ Տղամարդու խոսքով՝ նրանք դեռևս չեն այցելել Երկիր, իսկ այն, որ նրանց մասին տեղեկատվությունը պահպանվում է Նևադայի առեղծվածային «51–րդ գոտում», սուտ է։ Այս մասին հայտնում է «Headlines and Global News»–ը։

Այլմոլորակային կյանքի հնարավոր գոյության մասին Բոլդենը հայտարարել է բրիտանացի դպրոցականների հետ հանդիպմանը՝ ի պատասխան 10–ամյա աղջկա հարցի։

«Ես անկեղծորեն հավատում եմ, որ մարդկությունը մի օր կգտնի կյանքի անհայտ ձևեր Երկրից դուրս։ Եթե դա մեր Արեգակնային համակարգում տեղի չունենա, ապա կլինի տիեզերքի միլիարդավոր գալակտիկաներից մեկում»,–ասել է Բոլդենը։

Անդրադառնալով «51–րդ գոտուն»՝ նա նշել է, որ եղել է այնտեղ. այն սովորական ռազմաբազա է, որտեղ փորձարկումներ են իրականացվում։

«Ոչ տիեզերանավերի բեկորներ և ոչ էլ այլմոլորակայինների մնացորդներ այնտեղ չկան»,–ասել է ՆԱՍԱ–ի ղեկավարը։

Համարվում է, որ «51–րդ գոտում» են պահպանվում ԱՄՆ–ում գտնված այլմոլորակայինների մարմինները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը