Լրահոս

05.07.2016 09:35


Հակառակորդն ինքնաձիգերից և գնդացիրներից կրակոցներ է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ

Հակառակորդն ինքնաձիգերից և գնդացիրներից կրակոցներ է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ

Հուլիսի 4-ի՝ լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակել է տիրել հարաբերական անդորր՝ բացառությամբ հարավային և հյուսիսարևելյան ուղղությունների: Նշված հատվածներում հակառակորդը, հիմնականում ինքնաձիգերից և գնդացիրներից, մի քանի ոչ թիրախային կրակոցներ է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել են իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը