Աշխարհ

04.07.2016 17:15


Չինաստանում հայտնաբերել են Բուդդայի գագաթային ոսկորը

Չինաստանում հայտնաբերել են Բուդդայի գագաթային ոսկորը

Հնագետները հայտնաբերել են գանգոսկրից մի հատված, որն, ամենայն հավանականությամբ, պատկանում է Բուդդային։ Այս մասին հաղոդում է RNS–ը։

Ոսկորը հայտնաբերվել է Չինաստանի նախկին մայրաքաղաք Նանկինում գտնվող բուդդայական տաճարի (Grand Bao'en Temple) հավանգում։ Այն եղել է 1000 տարեկան, որի պատրաստման համար օգտագործվել են նաև ոսկի և արծաթ։ Հավանգի բարձրությունը 117 սմ է, լայնությունը՝ 45։ Այն պահպանվել է երկաթե տուփի մեջ, որը տեղադրված է եղել քարե սնդուկում։

Գագաթային ոսկորը պահպանվել է տաճարում, որն ավերվել էր մոտավորապես 1400 տարի առաջ տեղի ունեցած պատերազմների ընթացքում։ Հետազոտության մեջ ասվում է, որ Չժեն–ցզուն կայսրը վերականգնել է տաճարը, որից հետո էլ Բուդդայի գագաթային ոսկորը, և բուդդայական այլ սրբերի մնացորդները թաղվել են տաճարի ստորգետնյա նկուղում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը