Գերմանացի զբոսաշրջիկների 87 տոկոսը վախենում է Թուրքիա մեկնելուց
Ահաբեկչական գործողությունների պատճառով գերմանացիները վախենում են Թուրքիա մեկնելուց: Այս մասին հայտնում է «Milliyet»–ը՝ գերմանական «Bild am Sonntag»–ին հղումով:
Նշվում է, որ «Emnid» հետազոտական կենտրոնի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ գերմանացիների 87 տոկոսն այս տարի չի պատրաստվում իր հանգիստը Թուրքիայում անցկացնել:
«ermenihaber»–ը նկատում է՝ Թուրքիան մեկն էր այն երեք երկրներից, որոնց նախապատվություն էին տալիս գերմանացի զբոսաշրջիկները: Գերմանիայի զբոսաշրջային ընկերությունների միության տվյալների համաձայն՝ անցյալ տարի 5 մլն 600.000 գերմանացի է այցելել Թուրքիա:
Սակայն հունվարի 12-ին Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Գերմանիայում Թուրքիայի հանդեպ անվստահությունը մեծացել է. պայթյունի հետևանքով զոհվածների թվում Գերմանիայի 13 քաղաքացի կար:

7or.am