Աշխարհ

04.07.2016 21:35


Ի՞նչ է պատմում դեմքի ձևը մարդու բնավորության մասին (ֆոտոշարք)

Ի՞նչ է պատմում դեմքի ձևը մարդու բնավորության մասին (ֆոտոշարք)

Համաձայն ֆիզիոգնոմիկայի փորձագետների՝ դեմքի ձևը կարող է բացահայտել մարդու բնավորության հիմնական գծերը և կյանքի նկատմամբ նրանց մոտեցումները։ «Soulpost» կայքի ներկայացրած բնութագրերը հիմնված են չինական բժշկության տեխնիկայի վրա, որն արդեն ավելի քան 3 հազար տարեկան է։

Ուղղանկյունաձև դեմք։ Նման մարդիկ գնահատում են տրամաբանությունը և իսկապես լավ մտածողներ են։ Նրանք սիրում են ծրագրեր գծել և քիչ են խոսում իրենց զգացմունքների մասին։ Նրանք պարբերաբար զբաղվում են սպորտով՝ առօրյա կյանքի լարվածությունը գլխից դուրս հանելու նպատակով։

Դեմքի կլոր ձև։ Նրանք անմիջական, շփվող մարդիկ են։ Սիրում են տալ, այլ ոչ թե ստանալ։ Մարդկանց նման տեսակը գրավում է «նարցիսներին». պետք է գիտակցել, որ քեզ օգտագործում են, և վեր չդասել ուրիշների կարիքը քո սեփականից։

Շեղանկյունաձև դեմք։ Նման մարդրիկ սիրում են ամեն ինչ վերահսկողության տակ պահել։ Նրանք բծախնդիր են և գործերի հանդեպ ուշադիր, այդ իսկ պատճառով լավ աշխատակիցներ են։ Նրանք լավ հաղորդակիցներ են և հմտորեն կարողանում են օգտագործել ճիշտ բառեր։

Օվալաձև դեմք։ Նման մարդը միշտ կարող է գտնել ճիշը բառեր, այդ իսկ պատճառով նրանց հետ հաճելի է և հարմարավետ։ Սակայն երբեմն նրանք կարող են աներես խորհրդականներ լինել։

Դեմքի քառակուսի ձև։ Նման մարդիկ հավակնոտ և նպատակասլաց են, ովքեր միշտ պատրաստ են բարձունքներ գրավել։

Սրտաձև դեմք։ Նման մարդիկ տիրապետում են ներքին ուժի, սակայն երբեմն գիտակցությունը իշխում է հոգուն։ Նրանք փոքրիկ «էներջայզերներ» են՝ լավ բնազդով և կրեատիվ մոտեցմամբ։

Եռանկյունաձև դեմք։ Նման մարդկանց անհրաժեշտ է էներգիայի մշտական աղբյուր, որտեղից նրանք կարող են սնվել։ Նրանք փորձում են ամեն ինչ վերահսկել, սակայն, միևնույն ժամանակ, ցանկանում են հասնել բարձունքների։



7or.am

Այս խորագրի վերջին նյութերը